Արցախի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ

Արայիկ Հարությունյան
ՌԴ նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը 2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում»,– ասված է ուղերձում։
Պեսկովն ասել է` ինչպես է Պուտինը նշելու ծննդյան օրը
Հարությունյանը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահի ու Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:

Արցախի նախագահը հույս է հայտնել, որ երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա:

Նշենք, որ ՌԴ նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։