Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը
Ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու հայ համայնքի անդամներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, դեսպանատանն այս առիթով կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու հայ համայնքի անդամներ:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը
Ընդունելությունը մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ողջույնի խոսքերով:
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա են մեկնել նաև պատգամավորներ «Պատիվ ունեմ»–ից, ովքե՞ր. «Հրապարակ»
ՀՀ ԱԺ նախագահը Ռուսաստանում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյին, Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: