Ռուսաստանը արհեստական բանականությամբ տրակտորներ կարտադրի

Նոր լուծումը թույլ կտա հասնել գյուղատնտեսական աշխատանքների կատարման որակի ու արդյունավետության սկզբունքորեն այլ մակարդակի, երբ արհեստական բանականությունը կառավարում է հիմնական գործընթացները՝ տրակտորի շարժը, գյուղատնտեսական սարքավորումներն ու դրանց վիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Սանկտ Պետերբուրգի տրակտորային գործարանը արհեստական ինտելեկտի վրա հիմնված CognitivePilot ավտոպիլոտով աշխատող մեքենաներ կարտադրի։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: Սա աննախադեպ է Ռուսաստանի համար։
ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
10-20 մեքենաների փորձնական խմբաքանակի մատակարարումը նախատեսվում է իրականացնել արդեն 2022 թվականի աշնանը: Տրակտորների սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2023 թվականի օգոստոսին։
Տրակտորները կարժենան 8-ից 12 միլիոն ռուբլի։ Դա կրկնակի ավելի շահավետ է, քան արևմտյան մրցակիցների առաջարկները: