Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում «3+3» ձևաչափի հարցը

Լավրովի խոսքով ՝ հայ գործընկերների հետ աշխատանքներ են տարվում ֆորմատի շրջանակներում համագործակցության հաստատման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցություններում ի թիվս այլ հարցերի քննարկվել է «3+3» համագործակցության ձևաչափը: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նախաձեռնությունը ենթադրում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ:

«Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը։ Իրանցի բարեկամները դրական վերաբերմունք ունեն, նույն վերաբերմունքը մենք տեսնում ենք Ադրբեջանում և Թուրքիայում, աշխատում ենք հայ գործընկերների հետ»։

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարար
Նրա խոսքով ՝ ռուսական կողմը հույս ունի, որ Վրաստանն էլ, չնայած իր բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական հետաքրքրությունը նման մեխանիզմի ստեղծման հարցում:
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները բանակցություններ են սկսել Մոսկվայում
Հիշեցնենք` Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կքննարկեն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով