Պետք է հասկանանք` դրանք ինչ ֆորմատներ են. Փաշինյանը` «3+3»–ի առաջարկի մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը, որից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին անդադարձավ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված «3+3» բանակցային ձևաչափին`նշելով, որ Հայաստանը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել այդ առաջարկի վերաբերյալ։

«ՀՀ–ն պետք է նախ հասկանա` դրանք ինչ ֆորմատներ են, ինչ նպատակով են դրանք իրագործվելու, ինչ պայմաններով են գործելու, ինչ սկզբունքներով են գործելու, բազմաթիվ այլ մանրամասներ, որպեսզի հստակ դիրքորոշում հայտնի»։

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
Հիշեցնենք` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
ԼՂ 7 շրջաններն ու Շուշին` բանակցային սեղանին. Փաշինյանը փակագծեր բացեց
Լավրովը նշել էր, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլ նաև Վրաստանին: Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան` որպես այս երեք հանրապետությունների ամենամոտ հարևանները,նրա դիտարկմամբ, նույնպես կշահեն դրանից։