Փարիզյան տոն ու վայելք. «Մուլեն Ռուժ» կաբարեն նշում է իր 132–ամյակը

Հեռավոր 1889 թ.-ին հենց հոկտեմբերի 6-ի գիշերը փարիզյան «Մուլեն Ռուժ» կաբարեն առաջին անգամ ընդունեց իր այցելուներին։
Sputnik
10 / 11

«Մուլեն Ռուժի» պարուհին

11 / 11

«Մուլեն Ռուժի» պարուհիները` բեմում։

Փարիզի Մոնմարտրի ստորոտին գտնվող լեգենդար հաստատությունն իր դռներն առաջին անգամ բացել է 1889 թվականի հոկտեմբերի 6-ին։ Այն իր անունը ստացել է փայտե ջրաղացից, որը ստեղծել էր Լեոն-Ադոլֆ Վիլեթը
Կաբարեն հիմնադրել են կազմակերպիչ Շառլ Զիդլերը և ժամանցային ինդուստրիայում այն օրերում հայտնի Ժոզեֆ Օլլերը։ «Մուլեն Ռուժի» հաճախորդների թվում են եղել Տուլուզ-Լոտրեքը, Պիկասոն, Օսկար Ուայլդը և արվեստի այլ հայտնի գործիչներ: Սեպտեմբերի 10-ին «Մուլեն Ռուժ» կաբարեն վերսկսել է իր աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուկես տարվա փակ մնալուց հետո:
Իր գոյության ողջ ընթացքում կաբարեն նման երկարատև դադար ունեցել է մեկ էլ 1915 թվականի փետրվարին տեղի ունեցած հրդեհի հետևանքով: