ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք: Տեղեկությունը հայտնում են հանձնաժողովից։
Ըստ հաղորդագրության` այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Գևորգյանն ու Կարապետյանն Աթենք են մեկնել Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով։