ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում հետաքննությունը պահանջել է ձերբակալել այն տղամարդուն, որը «Վնուկովո» օդանավակայնի մոտ հարվածել է ոստիկանի, որ ընկերոջն օգնի խուսափել Հայաստան արտաքսվելուց։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի բաժանմունքի ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան։
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտաքսման համար «Վնուկովո» տեղափոխված օտարերկրացին փախուստի է դիմել։ Նրան օգնել է համախոհը, որն ավտոմեքենայով հարվածել է օրինազանցներին խանգարել փորձող ոստիկանին։
Հարուցվել է քրեական գործ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու հոդվածի հատկանիշներով, կասկածյալը ձերբակալվել է։
«Այսօր հետաքննությունը մտադիր է դիմել դատարան՝ կասկածյալի նկատմամբ կալանք կիրառելու համար»,-ասել է Իվանովան։
Նա հավելել է, որ ձերբակալվածն ընդունել է իր մեղքն ու զղջացել է, նրան մեղադրանք է առաջադրվել։