Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ. ի՞նչ են քննարկել

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ. Արխիվային լուսանկար
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Կովկասում «3+3» ձևաչափի հարցը
Թումանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։