Հա՛մ սնունդ կա, հա՛մ էլ ապահով է. Շիրակի մարզում արջերն ակտիվացել են

Արջեր
Արջերից մեկին նկատել են «Արփի լիճ» ազգային պարկում, մյուսին` Աշոցքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արդեն 2 ամիս է` արջերն ակտիվացել են «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Պարկի պատասխանատուները նշում են ՝ իրենց ապահով են զգում, այդ պատճառով էլ ակտիվացել են:
Կենդանիներից մեկին նկատել են «Արփի լիճ» ազգային պարկի Ախուրյանի կիրճ տեղամասում, իսկ երկրորդին իր քոթոթներով` Աշոցքում:
Արջի հետքեր «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում
Արջերի հերթական «շրջագայության» ժամանակ էլ Մեծ Սեպասարում այս գիշեր արջերը վնասել են մեղվի 6-7 փեթակ:
Վնասված փեթակները
Արջուկը «շոփինգ է արել» Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկում. տեսանյութ
«Ուրախ ենք, որ մարդկային վնասներ չենք կրել։ Արջերի «ներկայությունը» խոսում է տարածքի կենսաբազմազանության որակի բարձրացման, ինչպես նաև հանգիստ միջավայրի մասին, ինչն էլ ակտիվացրել է կենդանիներին: Ստեղծված ապահով վիճակը միջավայրի հսկողության արդյունք է»,- Sputnik Արմենիային ասաց «Արփի լիճ» Ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը:
Կյանքը վանդակում ու դրանից դուրս. բնապահպաններն Արմավիրում փրկել են հերթական արջին
Նշենք, որ «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, զբաղեցնում է մոտ 21 030 հա տարածք։
Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել. տեսանյութ