Հայաստանում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի նիստը

ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը
Նիստի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հրատապ հարցեր. ՊԵԿ–ում անցկացվում է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների խորհրդի նիստը
Նիստին մասնակցել են ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։
Նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։