ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևանում 14–ամյա տղայի են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:
«Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը»,–գրում է կայքը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: