«Եկեք տեսնենք` ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն-Բադենում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կրկին Շուշիի թեմային անդրադարձավ` նշելով, որ եթե Շուշիում արված կառուցապատումների ցանկը նայենք, կարող է մի էջ էլ չլցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Շուշիում 30 տարվա ընթացքում բնակելի շենքեր չեն կառուցվել։ Փաշինյանը նման հայտարարություն արեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։
«Մեր գյուղից ծնված քաղաքն է»․ ի՞նչ կապ ունի Նոյյան տապանը Արցախի Շոշի ու Շուշիի հետ
Նշենք, որ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հարց էր բարձրացրել՝ 30 տարիների ընթացքում քանի՞ բնակելի շենք է կառուցվել Շուշիում և ինչու ոչ մեկ հարց չի տալիս, թե ինչու չեն կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել։
Այսօր Աբրահամյանը հետաքրրքվեց` Արցախյան առաջին պատերազմից հետո Փաշինյանը եղե՞լ է Շուշիում և չի նկատել այդ բոլոր շենքերը` թանգարաններ, համալսարաններ, առանձնատներ, մանկապարտեզներ....
«Խոսքը բնակելի տների մասին է։ Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ բնականաբար և ինչ ասել եմ, որևէ կասկածի տակ դրվել չի կարող։ Իմ այդ հայտարարությանն ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Ես շարունակում եմ նույն հայտարարությունն անել` ի՞նչ կա ոչ հասկանալի»,–ասաց Փաշինյանը։
«Դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին
Նրա խոսքով` եթե Շուշիում արված կառուցապատումների ցանկը վերցնենք, կարող է մի էջ նույնիսկ չկազմել, ի՞նչ ծավալ է դա։
«Եթե այդպես է, ապա նայեք, թե ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում և Բադեն-Բադենում և եկեք տեսնենք` այդ ներդրումները որևէ համեմատության եզր ունե՞ն։ Ինչ եք հետապնդում այդ հարցերով, ձեզ թվում է` միայն ես և դո՞ւք ենք եղել Շուշիում։ Շուշիում, մյուս տարածքներում չեն եղել մարդիկ և չե՞ն տեսել` ինչ իրավիճակ է»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ չի բացառում` Շուշիում արված ներդրումները Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտ կառուցված 3-4 տների գնի չափով է եղել։ Նրա խոսքով` հայրենիքն այն է, որտեղ մարդիկ են ապրում և որը լքված տարածքի տպավորություն չի թողնում։
Ունենք անձնագիր, բայց ՀՀ քաղաքացի չենք համարվում. հադրութցիները բողոքի ակցիա են անում
«ԼՂ ադրբեջանցիները, որոնք որպես ԼՂ բնակիչ պետք է մասնակցեին հայտարարվող հանրաքվեին, եթե նման բան տեղի ունենար, բա որտե՞ղ էին բնակվելու»,-իր խոսքն ամփոփեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 16–ին ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»։ Սա քննարկումների և քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել։