«Դժվարին դրության մեջ չդնել ոչ մեկին, նաև՝ Ուկրաինային». Պուտինը` գազի տարանցման մասին

Գազ
ՌԴ նախագահը կարծում է, որ պետք է ամբողջությամբ կատարել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման և տեղափոխման պայմանագրային պարտավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմը» կարծում է, որ իրեն ավելի ձեռնտու կլիներ տուգանք վճարել Ուկրաինային և ավելացնել նոր համակարգերով տեղափոխման ծավալները, բայց այդպես վարվելպետք չէ։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է էներգետիկայի զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվել է ռուսական հեռուստաալիքներով։
««Գազպրոմը» կարծում է, որ տնտեսական առումով իրեն ավելի նպատակահարմար է, ավելի ձեռնտու է Ուկրաինային տուգանք վճարել, բայց ավելացնել գազի տեղափոխման ծավալները նոր համակարգերով` ելնելով հենց այն հանգամանքներից, որոնց մասին ես ասացի․խողովակում ճնշումն ավելի մեծ է, CO2-ի արտանետումները մթնոլորտ ավելի քիչ են, ավելի էժան է ամեն ինչ ստացվում... բայց ես խնդրում եմ չանել այդպես»,-ասել է ՌԴ նախագահը՝ դիմելով Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովին։
«Գազպրոմը» երբեք չի հրաժարվել մատակարարումների ավելացումից․ Պուտին
Նրա խոսքով՝ պետք է ամբողջությամբ կատարել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման և տեղափոխման պայմանագրային պարտավորությունները․ նախագահը կոչ է արել «դժվարին դրության մեջ չդնել ոչ մեկին, այդ թվում՝ Ուկրաինային»։

«Նախևառաջ, պետք է չէ որևէ մեկին, այդ թվում՝ Ուկրաինային դժվարին դրության մեջ դնել, չնայած այսօրվա ռուս-ուկրաինական հարաբերություններին։ Երկրորդ՝ պետք չէ խարխլել «Գազպրոմի»՝ որպես բոլոր առումներով բացարձակ հուսալի գործընկերոջ հանդեպ հավատը»,- ընդգծել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը էներգետիկայի նախարարին խնդրել է անձնական վերահսկողության տակ վերցնել այդ հարցերը և ապահովել «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման բոլոր պայմանագրային պարտավորությունների կատարումը:
Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման ավելացումը շահավետ չէ «Գազպրոմի» համար: