ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
«Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով»,–նշված է հաղորդագրության մեջ։
«Ճանապարհային դեպարտամենտը» հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։