«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանում բջջային հեռախոսներ, լարեր ու քարտեր են գտել

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանում բջջային հեռախոսներ, լարեր ու քարտեր են գտել
Քրեակատարողական հիմնարկի ծառայողները «գտածոն» հայտնաբերել են սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երեկ` հոկտեմբերի 5-ին, զննության են ենթարկել կալանավորված Ա. Կ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը և բջջային հեռախոսներ, լարեր ու քարտեր հայտնաբերել թաքստոցում: Տեղեկությունը հայտնում է նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Զննության արդյունքում սառցախցիկի վերին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 10 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման լար և 3 բաժանորդային քարտ»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են թմրանյութով լցված փաթեթը ներքաշել խուց
Սառնարանը ՔԿՀ է տարել քաղաքացի Գ. Պ.-ն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Դատապարտյալի ուսապարկում հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և հաշիշ