ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը գրում է «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում։
Թերթի տվյալներով` այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։
«Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել` կոնֆլիկտ է առաջացել նրա և աշխատակազմի միջև, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է և համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար»,-գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով` նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել` հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։