ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից հայտնաբերվել է մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 զինվորի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ որոնողական աշխատանքներն իրականացվել են մեկ ջոկատով։
Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։