Ճամբարակի հատվածում ձյան առատ տեղումներ են դիտվել. վարորդներին հորդորում են զգոն լինել

Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին կոչ է անում երթևեկելիս լինել զգոն։ Դեպարտամենտը Facebook–ի իր էջում «ձնառատ լուսանկար» է հրապարակել` հայտնելով, որ այսօր օրվա երկրորդ կեսից սկսած` հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է ձյուն։

«Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք` շարունակվում է։ Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Հիշեցնենք, որ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ հայտնել էր` այսօր Հայաստանում տեղացել է առաջին ձյունը։