Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական կապերը

Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարարը դեսպանին է ներկայացրել է Հայաստանի կառավարության2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, հանրային ֆինանսների կառավարման համակարգի ներդրումն ու բարեփոխումների ռազմավարությունը: Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։
Ռուսաստանն ու Հայաստանը շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը. Լավրով
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է նախարարին նշանակման առթիվ և հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա ձևավորված:
«Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման հարցերին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին ԼՂ զինված հակամարտության կարգավորման համար
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին։ Ընդգծել է, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար: