Ռամզան Կադիրովը չորրորդ անգամ ստանձնեց Չեչնիայի նախագահի պաշտոնը

Ռամզան Կադիրով
Գրոզնիում նախատեսվում են տոնական բազմաբնույթ միջոցառումներ, կնշեն նաև Ռամզան Կադիրովի 45-ամյակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Չեչնիայի Հանրապետության ղեկավարի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարածաշրջանի խորհրդարանի հանդիսավոր նիստը, և կայացել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երդմնակալության արարողությունը: Միջոցառումը համընկել է Կադիրովի 45-ամյակի և Չեչնիայի մայրաքաղաքի օրվա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Շոյգուն և Լավրովը մնում են իրենց պաշտոններում. Պեսկով
Այսօր Գրոզնիում քաղաքի օրվա հետ կապված տոնական բազմաբնույթ միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես տեղի կունենա Ռուսաստանի հարավում ամենամեծ առևտրաժամանցային կենտրոնի՝ «Գրոզնի Մոլի» բացումը։ Գրոզնիում հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի նաև Ռուսաստանի քաղաքների ղեկավարների համար, իսկ երեկոյան հրավառություն կլինի:
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-19-ի ընտրություններում Ռամզան Կադիրովը ստացել էր քվեների ճնշող մեծամասնությունը` 99,7 տոկոս։
«Թուրքական սատանան» քիչ էր մնում` սկուտեղը գցեր Կադիրովի վրա․ տեսանյութ