Քոչարյանի և Գևորգյանի գործով դատավարությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյան. Արխիվային լուսանկար
Դատարանի նախագահ Աննա Դանիբեկյանը լրացուցիչ ժամանակ է տվել նախկին փոխվարչապետի փաստաբանին ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող ՀՀ երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, նույն դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը մեկ շաբաթով հետաձգվեց:
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանից ժամանակ խնդրեց և միջնորդություն ներկայացրեց գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատարանը նրան ևս մեկ շաբաթ տվեց։
Ռոբերտ Քոչարյանն ասաց` ինչպես են փողոցային պայքար տանելու և որն է դրա նպատակը
«Անհնար է 1 շաբաթում 128 հատոր ամբողջությամբ անգամ կարդալ։ Այն ժամանակը, որ տրված էր, ընդհանրապես ողջամիտ չէ, գոնե կարդալու համար նորմալ ժամկետ տրամադրեք»,- նշեց Սահակյանը։
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին:
Ավելի վաղ, նիստի ընթացքում Գևորգյանի պաշտպանը միջնորդել էր ճանաչել նրա անձեռնմխելիությունը, որպես պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ:
Արցախին վերաբերող հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ չհամաձայնվելն անհնար է. քաղտեխնոլոգ
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, իսկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ փողերի լվացման: