ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինն իր ծննդյան օրվա մի մասը կնվիրի աշխատանքին, իսկ հետո ժամանակ կանցկացնի մտերիմների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ ոք չի կասկածում, որ նա երեկոն կանցկացնի հարազատների ու մտերիմների հետ։ Հիմնականում այդպես է լինում», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ պետության ղեկավարի վերջին ինքնամեկուսացումը չի խանգարի հավաքույթին։
Հիշեցնենք` Պուտինը հոկտեմբերի 7-ին նշելու է ծննդյան 69-րդ տարեդարձը։