Նոր հարթակ է ստեղծվել. այն կլուծի հայերի համագործակցության խնդիրը

Նորաստեղծ հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ գիտելիքների ու փորձի փոխանակում կանեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. 100-ից ավել առաջատար մասնագետներ և ընկերություններ միավորել են ջանքերը և հայերի արդյունավետ համագործակցության համար հարթակ ստեղծել:

«ռեԱրմենիան» համագործակցության և դրամահավաքի նորարարական հարթակ է, որտեղ ներկայացվում են Հայաստանի խնդիրները լուծող ծրագրեր: Այդ նախագծերը կստանան համագործակցության առաջարկներ և հանգանակություններ ամբողջ աշխարհից։

«Արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ է փոխադարձ խորը վստահություն, ինչը հնարավոր է բացարձակ թափանցիկության դեպքում։ «ռեԱրմենիան» ապահովում է բոլոր գործընթացների թափանցիկությունը նորարարական տեխնոլոգիաների և մանրակրկիտ մշակված ընթացակարգերի կիրառմամբ»,–ասում է «ռեԱրմենիայի» տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Իմ լավագույն մաղթանքները բոլոր հայերին. Շվեդիայի դեսպանը հայերենով է շնորհավորել տոնը
Հարթակում Հայաստանի ապագայով հետաքրքրված մարդիկ կկիսվեն գիտելիքներով, փորձով, կտրամադրեն մասնագիտական, նյութական, կամ ֆինանսական աջակցություն իրենց ընտրած նախագծերին:
Կայքի պաշտոնական մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 9-ին։ Հարթակում արդեն ներկայացված կլինեն հանրային նշանակություն ունեցող մի շարք նախագծեր և նախաձեռնություններ, որոնք բաց կլինեն համագործակցության համար։
Մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից. ՄԻՊ–ը` պետպատվերի սպառման մասին
Հարթակը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։