Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում

Ամերիկացի զինծառայողներ
Sputnik
Ամերիկացի զինվորականները 20 տարի Աֆղանստանում մնալուց հետո օգոստոսի 31-ի գիշերը վերջնականապես լքեցին այդ երկիրը։ Դրա արձագանքները դեռ երկար կհնչեն Աֆղանստանում։ Իսկ թե ինչ են մտածում այդ մասին Եվրոպայի բնակիչները, կարող եք տեսնել Sputnik-ի ինֆոգրաֆիկայում։
Sputnik.Կարծիք: հարցում ԱՄՆ-ի ու դաշնակիցների Աֆղանստան մուտք գործելու մասին
2021 թ․-ի աֆղանական իրադարձությունների վերաբերյալ կարծիքները գրեթե հավասարաչափ են կիսվել․ գերմանացիների 49 տոկոսը, Ֆրանսիայի (34 տոկոս) և Իտալիայի (36 տոկոս) բնակիչների ավելի քան 1/3-ը, բրիտանացիների 40 տոկոսը և իսպանացիների 41 տոկոսը կարծում են, որ զորք մտցնելը սխալ որոշում էր:
Բրիտանացի հատուկջոկատայինները Աֆղանստանից փախել են կանացի հագուստով
Հարցման մասնակիցների կեսից ավելին կարծում է նաև, որ ամերիկյան զորքերի դուրսբերումն այս տարի լրջորեն նվազեցրեց անվտանգության մակարդակն աշխարհում: Մասնակիցներին հարցրել են նաև, թե ով պետք է ընդունի աֆղանցի փախստականներին՝ ԱՄՆ-ն, թե Եվրոպան: Թվերը առավել մանրամասն կարելի է տեսնել Sputnik-ի ինֆոգրաֆիկայում։
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները
Հարցումն իրականացրել է Ifop ընկերությունը հատուկ Sputnik-ի համար, 2021թ․-ի սեպտեմբերի 21-ից 27-ը։ Հարցմանը մասնակցել է 5032 մարդ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Իսպանիայից։ Մասնակիցների ներկայացվածությունն ապահովվել է քվոտային եղանակով (տարիք, սեռը,մասնագիտություն)` ըստ տարածաշրջանների ստրատաֆիկացման և ագլոմերացիայի տարբերակների։ Սխալի միջակայքը յուրաքանչյուր երկրի ընդհանուր տվյալների համատեքստում չի գերազանցում +/- 3,1%–ը` 95 տոկոս վստահության հավանականությամբ։
ՀԱՊԿ-ը պատրաստ է հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին