Արա Նռանյանն ընտրվեց ՀԾԿՀ անդամ

Նռանյանի թեկնածությունը ՀԾԿՀ–ի անդամի պաշտոնում առաջադրել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու Պատիվ ունեմ» խմբակցությունները` համատեղ որոշուման արդյունքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ում այսօր կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արա Նռանյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Տեղեկությունն այսօր ԱԺ հերթական նիստում հայտնեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը։
Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցած 75 պատգամավորներից Նռանյանին կողմ են քվեարկել 68–ը, դեմ` 7–ը։
ՀԿԾՀ անդամը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
Նռանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ–ին վստահության համար ու մաղթեց արդյունավետ աշխատանք։
Նշենք, որ Արա Նռանյանի թեկնածությունը ՀԾԿՀ–ի անդամի պաշտոնում առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները` համատեղ որոշման արդյունքում։
ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմությունն առաջարկում է Արա Նռանյանի թեկնածությունը