ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմությունն առաջարկում է Արա Նռանյանի թեկնածությունը

Արա Նռանյան
2007 թվականի մայիսի 12-ին Նռանյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՅԴ կուսակցությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի ֊ Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմությունն առաջարկում է Արա Նռանյանի թեկնածությունը։ Այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը` հավելելով, որ դա «Հայաստան» ու Պատիվ» ունեմ խմբակցությունների համատեղ որոշումն է։
ԱԺ–ն քննարկում է պետաշխատողների մարզասրահ այցելելը. պարգևավճարները քննարկումից դուրս են
Արա Նռանյանը ծնվել է 1973 թվականին Երևանում։ 1995 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ։
1997-2000 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում որպես 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ։
2000-2001 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, իսկ 2001-2004 թվականներին` քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության և ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ։
Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա են մեկնել նաև պատգամավորներ «Պատիվ ունեմ»–ից, ովքե՞ր. «Հրապարակ»
2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀՅԴ կուսակցությունից։
2016-19 թթ–ին եղել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, ապա` Հաշվեքննիչ պալատի անդամ։
Հայտնի է, թե «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուր են ուղղել իրենց պարգևավճարները