Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը
ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Գերմայիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ժամանակ:
ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին։ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ պատվիրակության անդամները հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Լա լիգայում առաջին գոլ խփած հայաստանցին»․ իսպանական կայքը գրել է Վարազդատ Հարոյանի մասին
ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցությունների վերաբերյալ: