Աշոտ Խաչատուրյանցը կգլխավորի Ռուսաստանի պրեմիեր-լիգան

Աշոտ Խաչատուրյանցը
Հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել Ռուսաստանի պրեմիեր-լիգայի նախագահ Սերգեյ Պրյադկինի հրաժարականի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության Մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է ՌՊԼ նախագահի պաշտոնակատար: Տեղեկությունը հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

«Նրա թեկնածությունը արժանացել է ՌՖՄ ղեկավար Ալեքսանդր Դյուկովի հավանությանը։ 53-ամյա ռուսաստանցին առայժմ կհամատեղի երկու պաշտոնն էլ»,-գրում է պարբերականը։

Այսօր հայտնի դարձավ, որ Սերգեյ Պրյադկինը հրաժարական է տվել ՌՖՄ ղեկավարի պաշտոնից։
60-ամյա Պրյադկինը ՌՖՄ-ն գլխավորում էր 2007 թվականի նոյեմբերից: Հունվարի 16-ին նա վերընտրվել էր նոր` հնգամյա ժամկետով։