ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Թբիլիսիում մեկնարկել են «Eternity – 2021» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողները։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Վարժանքների ընթացքում, որը բաղկացած է տեսական և գործնական մասերից, երեք երկրների զինծառայողներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանության կազմակերպման խնդիրներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել Իրանը։