Ռոբերտ Քոչարյանն ասաց` ինչպես են փողոցային պայքար տանելու և որն է դրա նպատակը

Երկրորդ նախագահը նշեց, որ եթե իրենց չհաջողվի փողոցային պայքար ծավալել, դա նշանակում է, որ կա՛մ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ խոսելու, կա՛մ ժողովրդի մեծ մասը տեղի ունեցած ամեն բան մարսել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Փողոցային պայքար` չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսից հետո դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի ու հայտարարի, որ մեկ ժամից հավաքվում ենք փողոցային պայքարի համար։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց փողոցային պայքարը սկսելու վերաբերյալ հարցին։

«Ծավալելու ենք նաև փողոցային պայքար, աշխատելու ենք ժողովրդի հետ, աշխատելու ենք Հայաստանով մեկ։ Փորձեք համոզել` դու չես կարող փողոցային պայքար ծավալել` առանց ժողովրդի ակտիվ ներգրավման։ Այդ ակտիվ ներգրավվածությունը պետք է ապահովենք նաև ակտիվ քարոզչական աշխատանքով»,– ասաց Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ իրենց պայքարի նպատակը իշխանափոխությունն է։
Դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում. Քոչարյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը
Նա նաև շեշտեց, որ եթե իրենց չհաջողվի փողոցային պայքար ծավալել, դա նշանակում է, որ կա՛մ ճիշտ բառապաշար չեն գտել ժողովրդի հետ խոսելու, կա՛մ ժողովրդի մեծ մասը տեղի ունեցած ամեն բան մարսել է։
«ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերն Արցախից». Ռոբերտ Քոչարյան