Քիմ Քարդաշյանին ու նախկին ամուսնուն «բռնացրել» են ռեստորանում

Քիմը հավաքույթից հետո նստել է Քանյեյի մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նախկին ամուսնու՝ ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի հետ նկատել են թանկարժեք ռեստորանում մտերիմ ընկերների հետ ընթրիքից հետո (թե կոնկրետ որտեղ՝ հայտնի չէ)։ Տեղեկությունը հայտնում է Page Six–ը։
Կայքի աղբյուրն ասել է, որ չնայած բաժանված լինելուն, Քիմն ու Քանյեն շարունակում են սերտ շփումը։ Քիմը ռեստորան է գնացել մարմինն ընդգծող կոմբինեզոն-զգեստով, հավաքույթից հետո նա նստել է այն մեքենան, որը վարել է Քանյեն։
«Օր մեկ»․ Քիմ Քարդաշյանն ակնկարկել է նոր հեռուստանախագիծ սկսելու մասին
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը յոթ տարվա ամուսիններ էին, երբ 2020թ․-ի փետրվարին Քիմը ապահարզանի դիմեց։ Զույգը համերաշխ բաժանվեց, և ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։
Օգոստոսին հեռուստաաստղ և գործարար Քիմը Ուեսթի «Donda» ալբոմի շնորհանդեսին հայտնվեց հարսանեկան զգեստով։ Նա բեմ բարձրացավ շոուի եզրափակիչ երգի՝ «No Child Left Behind»-ի կատարման ժամանակ։
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը