ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Թալիբան» շարժման ներկայացուցիչները (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ոչնչացրել են «Իսլամական պետության» (նույնպես արգելված է ՌԴ–ում և մի շարք երկրներում) մի խումբ գրոհայինների։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրադարձությունների վայրում գտնվող աղբյուրին։
Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի դեսպանատան մոտ։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ այսօր առավոտյան դեսպանատանը լսվել են ինտենսիվ փոխհրաձգության ձայները։ Ենթադրվում է, որ գնդացիրներ ու ինքնաձիգներ են կիրառվել։