Փաշինյանը հանդիպել է Նաուսեդայի հետ. ո՞ր ոլորտներում են համագործակցելու ՀՀ–ն ու Լիտվան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լիտվան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նաուսեդան հույս է հայտնել, որ Հայաստանի և Լիտվայի կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:
Премьер-министр Никол Пашинян в рамках официального визита в Литву встретился с президентом Литовской Республики Гитанасом Науседой (4 октября 2021). Вильнюс
Վարչապետ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարգանան ու առաջընթաց կարձանագրեն:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:
Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում․ Լիտվայի վարչապետ
Հաղորդագրության համաձայն` հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվա է մեկնել երեկ` հոկտեմբերի 3–ին։
Նա այսօր արդեն հանդիպում է ունեցել Լիտվայի վարչապետ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ։