Փաշինյանի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. Կրեմլ

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոն ասել էր, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախապատրաստման փուլում է, այն անձնական մակարդակի վրա է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանն ու Հայաստանը շուտով կվերսկսեն միջխորհրդարանական համագործակցությունը. Լավրով
«Անձնական հանդիպում է նախապատրաստվում: Մենք ձեզ կտեղեկացնենք ժամանակների մասին», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Պուտինի և Փաշինյանի հանդիպումը: