ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 4-ին, մի շարք նշանակումներ է արել։
Վարչապետի հրամանով ՀՀ հատուկ քննչական պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը, որն, ի դեպ, մինչև 2018թ–ը եղել էՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ հրամանով Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Հովհաննես Զոհրաբյանն էլ նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում։