«Մենք գնալու ենք աղաչողի դերում». Քոչարյանը` Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին

Ռոբերտ Քոչարյան
Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, մեկնաբանելով Փաշինյան– Ալիև հնարավոր հանդիպումը, մասնավորապես ասաց. «Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում»։
Նման եզրակացության անելու համար երկրորդ նախագահը հիմք է ընդունում Ադրբեջանի նախագահի արհամարհական վերաբերմունքը ՀՀ վարչապետի նկատմամբ։
Դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում. Քոչարյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը
«Նման կարգի հարաբերությունների կառուցումը դու չես կարող մուրալ։ Սա միշտ լինելու է մեկ դարպասի վրա խաղ, ու այդ դարպասը քոնն է լինելու։ Եթե դա մեր իշխանությանը պետք է զուտ իշխանությունը պահելու համար, ես դա հասկանում եմ, չեմ ընդունում, բայց տրամաբանությունն եմ հասկանում։ Այդպես ազգային կամ պետական շահեր չեն պաշտպանում»,– ասաց նա։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ է հնարավոր հանդիպումը Ալիևի հետ, ասաց, որ ժամկետի և տեղի սահմանափակում չկա։ Նշեց, որ ինքը բազմիցս ասել է` պատրաստ է հանդիպման։ Միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում 3-րդ երկրների տարածքում։
«ՀՀ իշխանությունները լվանում են ձեռքերն Արցախից». Ռոբերտ Քոչարյան
Փաշինյանը նաև շեշտել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։