Մեկ գոլ, մեկ գոլային փոխանցում. Մխիթարյանը «Ռոմային» հաղթանակ բերեց

«Ռոման» կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, և խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ։
42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին բացեց հանդիպման հաշիվը։
"Ռոման" խոշոր հաշվով հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս չեկավ
Հանդիպման երկրորդ կեսի սկզբնամասում՝48-րդ րոպեին, Աբրահամի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ վրա հասած Մխիթարյանը մոտ տարածությունից գրավեց դարպասի ձախ անկյունը՝ հաշիվը դարձնելով 2-0:
Խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց։
«Նոր էջ ենք բացել»․ Մխիթարյանը՝ Ժոզե Մոուրինյոյի և «Ռոմայում» իր մնալու մասին