Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
Twitter– ի իր էջում Իդլագոն հրապարակել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված հոդվածը, որը կրում է «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» խորագիրը։
«Լիովին համաձայն եմ` Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իդալգոն։
Նշենք, որ Փարիզի քաղաքապետը 2022 թվականին մասնակցելու է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։
Նշենք, որ աշխարհի որևէ պետություն դեռևս չի ճանաչել Արցախը` որպես անկախ հանրապետություն։
Մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը, սպասում ենք, որ ուրիշները ճանաչեն