Facebook–ը, Instagram–ը և WhatsApp–ը չեն աշխատում․ խնդիրը դեռ լուծված չէ

Մարկ Ցուկերբերգի ընկերությունը նման մեծ խափանման էր բախվել երկու տարի առաջ՝ 2019-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Facebook, Instagram կայքերը (հեռախոսային հավելվածները նույնպես) և WhatsApp ծրագիրը չեն աշխատում։ Տեղեկությունը հայտնում է The Independent-ը։
Sputnik Արմենիայի դիտարկմամբ՝ նշված կայքերն ու հավելվածները Հայաստանի տարածքում խափանվել են 19:40-ի սահմանում։ The Independent-ը գրում է, որ ծրագրերը խափանվել են Բրիտանիայի ժամանակով 17:00-ից հետո, որը հայկական ժամանակով 20:00-ն է։
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը
Նշվում է, որ սկզբում չի թարմացվել Facebook-ը, ապա Instagram-ն ու WhatsApp-ը։ Այս բոլոր ծրագրերն ու կայքերը պատկանում են Facebook-ին և աշխատում են նույն կառուցվածքով։
Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը. նա հիմա Ցուկերբերգից հարուստ է
Մարկ Ցուկերբերգի ընկերությունը նման մեծ խափանման էր բախվել 2019-ին։ Այդ ժամանակ Ցուկերբերգն ասել էր, որ իրենք ամեն ինչ անելու են նման խափանումներից խուսափելու համար։ Բայց, ինչպես երևում է, երկու տարի անց էլ չեն կարողացել խուսափել խնդիրներից։
Մարկ Ցուկերբերգն էլ է մնացել կնոջ հույսին. լուսանկար