«Ակնկալում եմ հյուրընկալել ձեզ ՀՀ–ում». նախագահը` Նոբելյան մրցանակ ստացած հայ գիտնականին

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ մենք բոլորս Պատապուտյանի՝ Նոբելյան մրցանակ ստանալու փաստը համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արդեմ Պատապուտյանին՝ Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ և ակնկալել նրան մոտ ապագայում տեսնել ՀՀ-ում։
Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը: Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումով»,–ասված է նախագահի ուղերձում։
Արդեմ Պատապուտյան
Հիշեցնենք, որ բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին։ Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:
Նոբելյան մրցանակի առաջին հայը կլիմայագետ Դորկ Սահակյանն է։
Արդեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։