«Ոսկե ծիրանը» բացվեց հայ գերիներին ազատ արձակելու կոչով. տեսանյութ

Լեգենդար սցենարիստ, կինոռեժիսոր Փոլ Շրեդերն արժանացավ փառատոնի գլխավոր` Փարաջանովի թալեր մրցանակին։
Sputnik
«Ոսկե ծիրան» ամենամյա կինոփառատոնը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգելով Արցախյան պատերազմի զոհերի և կինոաշխարհից հեռացավ անվանի դեմքերի հիշատակը, մասնավորապես, Կիմ կի Դուկի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Բարտրան Տավեռնիեի, ինչպես նաև Ռուդոլֆ Վաթինյանի և Լևոն Աթոյանցի։
Բացի այդ, էկրանին հայտնվեց մի գրություն, որտեղ նշված էր.«Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։
«Ոսկե ծիրանի» հայտնի հյուրերը․ աստղաբույլը կգլխավորի լեգենդար Փոլ Շրեդերը
Կինոփառատոնը բացվեց իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով։ Տեղեկությունը և այլ մանրամասներ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
Վերջերս Կաննի կինոփառատոնին ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած ռեժիսորն անձամբ ներկա է փառատոնի բացմանը։
Մարդիկ լավ ֆիլմեր դիտելու «քաղց» ունեն. ի՞նչ է սպասվում հանդիսատեսին «Ոսկե ծիրանում»
Չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված դժվարություններին, 18-րդ կինոփառատոնին Հայաստան կժամանեն 70 հյուրեր, իսկ կցուցադրվի ավելի քան շուրջ 80 ֆիլմ։

Ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրանը» մեկնարկեց առանց կարմիր գորգի. պատճառը մեկ տարի առաջ տեղի ունեցած 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են։

Հավելենք, որ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր:
«Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: