«Տոկունություն». 44-օրյա պատերազմի արհավիրքները լուսանկարներով ներկայացվում են Ֆրանսիայում

Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (Résilience) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում
Ալֆորվիլ քաղաքում բացված լուսանկարների ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում լուսանկարների միջոցով ներկայացվում է Արցախյան 44–օրյա պատերազմն ու դրա հետևանքները։
Ինչպես հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (Résilience) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le 148» մշակութային կենտրոնում բացվել է հոկտեմբերի 2–ին։ Ցուցահանդեսը 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում է կայանում։
Ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (Résilience) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում
Անտուան Ագուջյանի լուսանկարներն այցելուներին կներկայացնեն Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի արհավիրքները։
Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։
Տեղեկացվում է, որ ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։