Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր է

Վարազդատ Լալայանը. Արխիվային լուսանկար
Լալայանը երկամարտում 447 կգ արդյունք ցուցաբերեց, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նոր չեմպիոն ու փոխչեմպիոն ունի
Նա երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչև 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241): 22-ամյա ծանրորդը սահմանեց մինչև 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում:
Լալայանը երկամարտում 447 կգ արդյունք ցուցաբերեց, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում:
Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն էլ այսօր 109 կգ քաշային կարգում երկամարտի 383 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց 2` պոկում և հրում վարժություններում: