ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց 2` պոկում և հրում վարժություններում:
Արսենը գերազանցել է իրենից առաջ արձանագրված վերջին ցուցանիշը 2 կիլոգրամով։
Սա 7-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար: Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Կարեն Ավագյանը (89կգ), Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ)։