ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ռուս ականավոր պատմաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Այսօր իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Չուբարյանը շքանշանի է արժանացել պատմական գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի ու բազմամյա բեղմնավոր աշխատանքի համար:
Չուբարյանը մեծ ուշադրություն է դարձնում միջնակարգ ու բարձրագույն դպրոցում պատմական կրթության խնդիրներին, հատկապես գիտության և հումանիտար կրթության ինտեգրման ուղղությամբ, ղեկավարում է միջին և բարձրագույն դպրոցի համար դասագրքեր ու ձեռնարկներ ստեղծողների խմբի աշխատանքը: