ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Լիտվա է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:
Այսօր տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Ինգրիդա Շիմոնիտեն համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն, որի շրջանակում հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։