«Նարեկը» և «Ուրաբաթագիրքը» 6 ամիս կներկայացվեն Դուբայի «ԷՔՍՊՈ 2020»-ի հայկական տաղավարում

Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ
Այցելուները հնարավորություն կունենան նաև AR տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։
Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ
Նշվում է, որ ցուցահանդեսում կներկայացվեն հնագիտական նյութեր՝ հնագույն արձանիկներ, զարդեր, սեպագիր արձանագրություններ, հնագույն ձեռագրեր ու գրքեր, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկը», 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և այլն։
Դնել ակնոց և «հայտնվել» Հայաստանում. Դուբայի «ԷՔՍՊՈ 2020»-ի հայկական տաղավարի նորույթները
Դրանք դասավորված են ըստ պատմական և ժամանակագրական նշանակության։
Այցելուները հնարավորություն կունենան նաև AR (Augmented Reality) տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման և էվոլյուցիայի ընթացքը:
Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ
Հիշեցնենք, որ Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը Դուբայում մեկնարկել է 2021 թ․-ի հոկտեմբերի 1-ին և կտևի 2022թ․-ի մարտի 31-ը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս օրերին Դուբայում է։ Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին այցելել էր «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում գործող հայկական տաղավար։
Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ