Մերձմոսկվայում ուղղաթիռ է կործանվել

Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի կործանումից երեք մարդ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Մերձմոսկովյան Լիտկարինոյում ուղղաթիռ է կործանվել, կան տուժածներ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության ծառայությունից:
ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության Ка-27 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կամչատկայում
«20.18-ին Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ-հերթապահ հերթափոխը տեղեկություն է ստացել Լիտկարինոյի քաղաքային օկրուգում, Տուրաևսկի մայրուղում, անտառային գոտում ուղղաթիռի ընկնելու մասին։ Կան տուժածներ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ուղղաթիռի անկումից հետո այն չի հրդեհվել։ Դեպքի վայրում աշխատում են չորս միավոր տեխնիկա և 12 մարդ։
Նախնական տվյալներով՝ երեք մարդ է զոհվել։