Կատարում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել

Դոհա
Ընտրությունները կայացել են ի կատարում Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրի, որն անցյալ տարի, այնուամենայնիվ, որոշում կայացրեց քվեարկություն անցկացնել 45 պատգամավորներից30-ի ընտրության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Կատարցիները երկրի պատմության մեջ առաջին անգամ մեջլիս են ընտրել (խորհրդարանի գործառույթներով խորհրդակցական խորհուրդ), ոչ մի կին թեկնածու չի կարողացել հաղթանակ տանել, խորհրդարանի 30 տեղը զբաղեցրել են տղամարդիկ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կատարում նշում են, որ ընտրությունների անցկացումը երկրի պատմության մեջ նոր էջ է դարձել, քանի որ, ի տարբերություն ավելի վաղ նշանակված պատգամավորների, ընտրությունների ժամանակ մարդիկ հստակ պատկերացում են ունեցել, թե թեկնածուներն ինչ են ուզում առաջարկել իրենց ու ինչ կարող են անել:
Կատարում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը
Երկրի Սահմանադրության համաձայն՝ խորհրդակցական խորհուրդն ընտրություններից հետո պաշտոնապես պետք է դառնա օրենսդիր մարմին։ Այն լիազորված է հավանություն տալ բյուջեին, մշակել, քննարկել ու քվեարկության դնել առաջարկված օրինագծերը, որոնք ընդունվում են պատգամավորների ձայների երկու երրորդը հավաքելու ու էմիրի հավանությունը ստանալու դեպքում:
Քաբուլի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը Թուրքիայի և Կատարի աջակցությամբ
Պատգամավորության թեկնածուներ կարող էին դառնալ Կատարի 30 տարեկանից բարձր բնիկ քաղաքացիները (որոնց նախնիները բնակվել են երկրում մինչև 1930 թվականը), որոնք լավ տիրապետում են արաբերենին, որոնք չեն դատվել, այդ թվում՝ անբարոյական վարքագծի հետ կապված հանցագործությունների համար: Քվեարկելու իրավունք են ստացել 18 տարեկանից բարձր բնիկ քաղաքացիները։